Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը շարունակում է ապրիլի 30-ին մեկնարկած  նիստի աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդարանում կշարունակվի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2023 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդման քննարկումը։

Պատգամավորները նաև կքննարկեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022-2023 թթ. գործունեության մասին հաղորդումը, 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։

Խորհրդարանի քննարկմանը կներկայացվեն նաև մի շարք օրենսդրական նախագծեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]